Հյուսթոնի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 18-հազարանոց մարզական կենտրոնում

Հյուսթոնի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 18-հազարանոց մարզական կենտրոնում

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը մահացած հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դին տեղափոխվել է ԱՄՆ Արևելյան ափի Նյու Ջերսի քաղաք: Ինչպես ակնկալվում է, քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 18-հազարանոց մարզական կենտրոնում իր հայրենի Նյուարքում:

Վեց անգամ «Գրեմմիի» արժանացած երգչուհին վախճանվեց 48 տարեկան հասակում Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցում ԱՄՆ այդ ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի հանձնման 54-րդ արարողության նախօրեին:

Նրա հյուրանոցային համարում մի քանի տուփ դեղ է հայտնաբերվել, որը դուրս է գրվում միայն դեղատոմսով:

Որոշվել է դեռևս չհրապարակել դիահերձման արդյունքները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---