Հոլիվուդում անցկացվել է շների առաջին կինոմրցանակաբաշխությունը

Հոլիվուդում անցկացվել է շների առաջին կինոմրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Հոլիվուդում անցկացվել է Golden Collar Award շների առաջին կինոմրցանակաբաշխությունը, հայտնում է Associated Press-ը: Առաջին հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում փետրվարի 13-ին:

Golden Collar Award-ի գլխավոր հերոս է դարձել Ուգգի շունը, ով հանդես է եկել Հազանավիչուսի «Արտիստը» ֆիլմում, և առանձնացել է տեսախցիկի առաջ իրեն լավ դրսևորելու համար: Նա ստացել է «լավագույն շուն-դերասան» մրցանակը:

Ուգգիից բացի մրցանակի են արժանացել նաև ֆրանսիական բուլդոգ Բրիջիտը, «Բևեռլի-Հիլզի իսկական տնտեսուհիներ» ռեալիթի-շոուի Ջիգգին և այլ շներ: Մրցանակները շնորհվել են տերերին:

Golden Collar Award մրցանակաբաշխությունը հաստատվել է Dog News Daily-ի կողմից, որը պատմում է շների կյանքի մասին: Կազմակերպիչները հույս ունեն, որ 2013թ մրցանակաբաշխությունը կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---