14 փետրվարի 2012 - 12:06 AMT
Էրշադ Խուրմյուզլյու. Թուրքիան չի դիտարկում Սիրիայում ռազմական միջամտության տարբերակը

Թուրքիան ակտիվ աշխատանք է տանում Սիրիայում իրավիճակի կարգավորման համար, սակայն Անկարայի ռազմական միջամտությունը Սիրիայի իրադարձություններին քննարկման առարկա չէ, ասել է Մերձավոր Արևելքի հարցերով Թուրքիայի նախագահի խորհրդական Էրշադ Խուրմյուզլյուն:

«Թուրքիան բանակցում է տարածաշրջանի երկրների հետ դադարեցնելու համար բռնությունը Սիրիայում»,-ասել է նա: Ըստ նրա, Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թունիսում փետրվարի 24-ին Անկարայի նախաձեռնությամբ:

Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը, ամեն օր մարդիկ են զոհվում, ըստ ՄԱԿ-ի, արդեն մոտ 5 հազար մարդ է զոհվել: