14 փետրվարի 2012 - 12:22 AMT
Բարաք Օբաման 2013թ բյուջեի տնտեսման ուղղություն է վերցրել

2013-րդ ֆինանսական տարվա ԱՄՆ բյուջեն կազմվել է գործող վարչակազմի քաղաքականությանը համապատասխան` ծախսերի կրճատման ու պակասուրդի դեմ պայքարին ուղղված: Նման հայտարարությամբ է հանդես եկել Բարաք Օբաման:

2013թ ֆինանսական տարվա ծախսերը, որը սկսվում է այս տարվա հոկտեմբերի 1-ից,կկազմեն մոտ 3.8 տրիլիոն դոլար` 1 տրիլիոն դեֆիցիտով: Բյուջեն կազմվել է հարկերի բարձրացումը և պաշտպանական միջոցների կրճատումը հաշվի առնելով: Ընթացիկ 2012-ի բյուջեն ծրագրվում էր 3.73 տրիլիոն ծավալով` 1 տրիլիոն պակասուրդով: Առաջիկա 10 տարիների ընթացքում վարչակազմը ծրագրում է տնտեսել 4 տրիլիոն դոլար:

Բազմաթիվ նախարարություններում և գերատեսչություններում կրճատվել է ծառայողական ավտոպարկի շահագործումը, նվազեցվում է գործուղումների քանակը և ավել աշխատաժամերի քանակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: