14 փետրվարի 2012 - 12:39 AMT
Երևանում փետրվարի 16-ին և 19-ին սպասվում է ձյուն

Փետրվարի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` մառախուղ: Արտակարգ իրավիճակների նախարաության Հայպետհիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 16-ին և 18-19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 15-16-ին գիշերը կբարձրանա 12-14, ցերեկը 3-5, 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ: 17-18-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: