Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Սիրահարների օրը

Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Սիրահարների օրը

PanARMENIAN.Net - Այսօր ամբողջ աշխարհում տոնում են սուրբ Վալենտինի օրը

Համարվում է, որ սբ. Վալենտինի օրը տոնվում է արդեն մոտ 16 դար, սակայն սիրո տոները հայտնի են դեռ շատ ավելի վաղ ժամանակներից` հեթանոսականա մշակույթից: Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսին նշում էին էրոտիզմի փառատոնը, որը կոչվում էր Lupercalia` ի պատիվ սիրո աստվածուհի Juno Februata-ի:

Պատմության ակունքները մոտ 269թ Հռոմեական կայսրությունում են, երբ այնտեղ իշխում էր Կլավդիոս II: Որպեսզի պահպանի զինվորների քանակն ու մարտական ոգին, նա հրաման էր տվել լեգիոներներին չամուսնանալ:

Սակայն դրանից զինվորները չսկսեցին ավելի քիչ սիրահարվել: Եվ հայտնվեց մի մարդ, ով գաղտի կերպով սկսեց ամուսնացնել լեգիոներներին: Նա Թերնի քաղաքի եկեղեցական Վալենտինն էր: Նա ամեն կերպ հովանավորում էր սիրահարներին:

Ինքը Վալենտինը սիրահարված էր բանտապանի դստերը: Իր մահապատժից մեկ օր առաջ նա նամակ է գրում աղջկան և պատմում իր զգացմունքների մասին: Նամակը մակագրում է «Քո Վալենտին»: Նամակը կարդացվում է նրա մահապատժից հետո:

496 Հռոմի Հելասիուս պապը փետրվարի 14-ը հայտարարել է սբ. Վալենտինի օր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---