14 փետրվարի 2012 - 12:52 AMT
Կոալիցիոն ուժերը պայմանավորվածություն չունեն մեծամասնակ տեղերը կիսելու մասին, նշել է Մկրտիչ Մինասյանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով փետրվարի 13-ին տեղի ունեցած կոալիցիոն ուժերի համնդիպումը՝ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հերքեց լուրերը, թե հանդիպման ժամանակ «խաղի նոր կանոններ են» քննարկվել: Ըստ նրա, քննարկվել է նորմալ արդար ընտրություններ անցկացնելու գործընթացը:

Նա նաև ընդգծեց, որ ոչ մի պայմանավորվածություն մեծամասնական տեղերը կիսելու մասով կոալիցիոն ուժերի միջև չկա: «Մենք ունենք հուշագիր և այդ հանդիպումը ամբողջությամբ բխում է հուշագրի տառից և հոգուց»,- ամփոփեց պատգամավորը: