
Պաղեստինի ազգային վարչության և ՖԱԹՀ շարժման ղեկավար Մահմուդ Աբասը չի կարող ձևավորել «ազգային համաձայնության» կառավարություն ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման ներսում այս հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով, երեքշաբթի օրը հայտնել է ՖԱԹՀ կենտրոնական կոմիտեի անդամ Նաբիլ Շաաթը «Պաղեստինի ձայն» ռադիոկայանի եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը և ՀԱՄԱՍ քաղբյուրոյի անդամ Հալեդ Մաշաալը փետրվարի 6-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում պայմանավորվել են նոր անցումային կառավարություն ձևավորելու մասին մինչև Պաղեստինի ինքնավարությունում ընտրություններ անցկացնելը: Ինչպես որոշվել է, կառավարությունը գլխավորելու է Աբասը: ՀԱՄԱՍ ներսում տարաձայնությունները, ինչպես հայտարարվել է իսլամիստական շարժման առաջնորդների կողմից, վերաբերվում են որպես այդ կառավարության ղեկավար Աբասի նշանակմանը: