14 փետրվարի 2012 - 14:05 AMT
Երևանում բացվել են ռուսաց լեզվի ուսուցման անվճար դասընթացներ

Այսօր` փետրվարի 14-ին, Երևանում ռուսաց լեզվի անվճար դասընթացների բացմամբ մեկնարկել է «Ռուսաց լեզվի դասընթացներ ձեռնարկատերերի, ուսանողների, դպրոցականների համար» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ԱՊՀ երիտասարդական միության և «Հայաստանի գործարար-կանանց համագործակցության բիզնես-կենտրոնի» կնքած համաձայնության շրջանակներում:

Ինչպես արդեն հաղորդվել է, նախատեսվում են համատեղ նախագծեր սեմինարների, կոնֆերանսների և այլ միջոցառումների անցկացման տեսքով, որոնք կօգնեն ավելի լավ տիրապետել ռուսաց լեզվին: Դասընթացները գործում են «Ռուսական գրքի տան» մշակութային-լուսավորչական կենտրոնի հիման վրա:

Ծրագիրը նախատեսում է 36 ակադեմիական ժամ: Դասերն անցկացվելու են հարմարավետ լսարաններում շաբաթը 2 անգամ` 1.5 ժամ տևողությամբ: Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվեն սերտիֆիկատներ: