14 փետրվարի 2012 - 14:21 AMT
«Մահմեդական եղբայրները» պատրաստ են ձևավորել Եգիպտոսի ազգային փրկության կառավարությունը

Իսլամական «Մահմեդական եղբայրներ» շարժումը, որը Եգիպտոսի առաջատար քաղաքական ուժն է, պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է ձևավորել նոր կոալիցիոն Եգիպտոսի ազգային փրկության կառավարությունը, հայտնել են եգիպտական ԶԼՄ-ները, տարածելով նրանց հռչակագիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եգիպտոսի ժողովրդի վստահությունը ստիպում է խոսել երկրում իրավիճակի համար պատասխանատվությունը նոր կոալիցիոն կառավարությանը հանձնելու անհրաժեշտության մասին»,-ասվում է «Ազատության ու արդարության կուսակցության» հայտարարության մեջ, որը կազմավորվել և գործում է «Մահմեդական եղբայրների» հովանու ներքո:

Հունվարին կայացած ընտրություններում «Եղբայրները» Ազգային ժողովում գրավել են գրեթե տեղերի կեսը՝ 47 տոկոսը: