Արմեն Բադալյանը չի բացառում, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կարող են դաշինք կազմել

PanARMENIAN.Net - Քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների գծով փորձագետ Արմեն Բադալյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններից հետո կարող է դաշինք ձևավորվել կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների միջև: Ըստ նրա, եթե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ճիշտ աշխատեն, ապա իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չի հաջողվի թվեր «նկարել» քվեարկությունից հետո և բոլոր երեք ուժերը մոտավորպես հավասար տեղեր կունենան ԱԺ-ում: «Ապագա խորհրդարանում կրկին կոալիցիա կլինի: Սակայն ինչպիսի, և ով ում հետ կոալիցիա կկազմի դժվար է ասել»,-նշել է նա:

Բադալյանը նշել է նաև, որ այդ ուժերի միջև դաշինքը առավել շահավետ կլինի ԲՀԿ-ին, քանի որ հակառակ դեպքում ՀԱԿ-ը կմնա ընդդիմություն, իսկ ԲՀԿ-ն կարող է անհետանալ, եթե ՀՀԿ ստանա ձայների մեծամասնությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---