14 փետրվարի 2012 - 14:42 AMT
Մինչև տարվա վերջ Գյումրիում, հավանաբար, կավարտվի երկրորդ կաթողիկե եկեղեցու կառուցումը

2012 թ-ի վերջում, հավանաբար, ավարտվելու է Հայ Կաթողիկե եկեղեցու կառուցումը Գյումրի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց Գյումրու եկեղեցու հոգևոր սպասավորներից մեկը: Նրա խոսքով շինարարական աշխատանքները սկսվել են 2010 թ-ին և այժմ արդեն հերթը հասել է գմբեթի կառուցմանը:

Գյումրում արդեն կա մեկ եկեղեցի, որտեղ կատարվում են բոլոր արարողակարգերը: Երևանի Քանաքեռ թաղամասում կա մատուռ, և Կաթողիկե եկեղեցին արդեն Երևանում եկեղեցի կառուցելու թույլտվություն է ստացել:

Հայաստանում կա ավելի քան 250 հազարանոց կաթոլիկ համայնք: Նրանցից շատերը բնակվում են Շիրակի մարզում: Հայ կաթոլիկներ կան նաև Ախալքալաքից և Ախալցխայից Հայաստանի Հանրապետություն վերաբնակեցված, ինչպես նաև Արևմտյան Հայաստանից գաղթաց հայերի մեջ: