14 փետրվարի 2012 - 15:18 AMT
Թուրք փորձագետ. Իրանի դեմ պատերազմը կարող է անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա

Իրանում ռազմական միջամտության դեպքում դա կարող է անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին հայտարարել է Կովկասի և Կասպից տարածաշրջանի հարցերով Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի քաղաքական մեկնաբան Գյուներ Օզքանը: Նրա խոսքով, վերջին ժամանակներն աշխարհում արդի է ՆԱՏՕ զորքերն Իրան մտցնելու մասին տեղեկատվությունը:

Օզքանը նշել է, որ ամեն դեպքում Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում հետաքրքրություն ունի: «Եթե այս տարածաշրջանում նոր հակամարտություններ ծագեն և դրանք անմիջականորեն կապված լինեն Ռուսաստանի հետ, ապա ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ առաջխաղացում կլինի: Որովհետև հիմա Ռուսաստանը Հարավային Կովկասի վրա վերահսկողությունը պահպանելու համար չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»,- ասել է փորձագետը, հաղորդում է Salamnews-ը: