14 փետրվարի 2012 - 15:52 AMT
Amnesty International-ը կոչ է անում Իրանի իշխանություններին չխոչընդոտել ընդդիմության խաղաղ ակցիաներին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Իրանի իշխանություններին չխոչընդոտել փետրվարի 14-ին ընդդիմության խաղաղ ակցիաներին, որոնք կոչված են նշելու Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում զանգվածային բողոքների 1-ամյակը: Այն բանից հետո, երբ «Կանաչ շարժում» ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է բողոքի լռության ակցիա անցկացնելու մասին, իշխանությունները ճնշում են գործադրել ընդդիմության ներկայացուցիչների վրա և ժամանակավորապես փակել մուտքն արտասահմանյան փոստային ծառայություններ, ինչպիսիք են Gmail-ը, Yahoo Mail-ը և Hotmail-ը: «Իրական մտահոգություն կա, որ իրանական անվտանգության ուժերը կարող են կրկին ուժ կիրառել ողջ երկրում բողոքի ակցիաները ճնշելու համար»,- ասել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Amnesty International-ի ժամանակավոր փոխտնօրեն Էնն Հարիսոնը: