Դաշնակցությունը դժվար թե հայտնվի ապագա խորհրդարանում, գտնում է Արմեն Բադալյանը

Դաշնակցությունը դժվար թե հայտնվի ապագա խորհրդարանում, գտնում է Արմեն Բադալյանը

PanARMENIAN.Net - Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կասկածում է ապագա խորհրդարանի կազմում ՀՅ Դաշնակցության հայտնվելու շանսերի հարցում: Ի ապացույց իր տեսակետի նա բերել է դաշնակների օգտին ընտրաձայների նվազման միտումը` 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ` 170 հազ., 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ` 96 հազ. և 2009թ. Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ժամանակ` 18 հազ.:

Նա հավելել է, որ անգամ եթե Երևանում վերջին ընտրություններին ընտրաձայների քանակը կրկնապատկվի, ինչպես նաև ավելացվի խորհրդարանական ընտրություններից քաղաքական ազդեցության ավելացումը, ապա, միևնույն է, կհավաքվի 40-45 հազ. ձայն: Այս կապակցությամբ նա նկատել է, որ ՀՅԴ կողմից բացասական միտումը փոխելու ուղղությամբ որևէ գործողություններ չի տեսնում, քանի որ իշխանության գլխին շարունակում է մնալ նույն ղեկավարությունը, ինչ սկսած 2007 թվականից: «Դժվար թե փոխվել է ծովից ծով Հայաստանի կողմնակիցների քանակը, և խիստ կասկածում եմ, որ նրանք կհայտնվեն հաջորդ Ազգային Ժողովում»,- հոգնանքով ամփոփել է Բադալյանը:

Ընդհանրապես, ըստ Բադալյանի, ապագա խորհրդարանում կհայտնվեն միայն ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը» և ՀԱԿ-ը: Նրա խոսքով` «Օրինաց երկիրը» «մեռած կուսակցություն» է, «Ժառանգության» շանսերը նույնպես ցածր են կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի անկման պատճառով, իսկ մյուս կուսակցությունները «վիրտուալ» են` ներկա գտնվելով միայն մամուլի դաշտում, բայց իրապես չմասնակցելով քաղաքական կյանքին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---