Սյունիքում և Ղարաբաղում կբացեն միջին հզորության ՀԷԿ-եր14 փետրվարի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորությամբ սլովական պատվիրակության այցի արդյունքում ստորագրվել են պայմանագրեր էներգետիկայի և կրթության ոլորտում համագործակցության մասին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի Հայկական կազմակերպությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Մասնավորապես, ստորագրվել են պայմանագրեր Գորիսի և Ստեփանակերտի համալսարանների հետ Սլովակիայի «Սկալիցա» համալսարանի ուսանողների փոխանակության մասին: «Մենք նաև պլանավորում ենք անցկացնել համատեղ ֆորումներ և համաժողովներ Սլովակիայում Հայաստանի և Արցախի ուսանողների մասնակցությամբ»,- ասել է Գրիգորյանը: Ինչ վերաբերվում է էներգետիկայի ոլորտին, ինչպես նշել է Գրիգորյանը, ներկա այցի ընթացքում տեղի է ունեցել Ղարաբաղում փոքր ՀԷԿ բացում, որը կառուցվել է սլովակ և չեխ ձեռնարկատերերի ու ընկերությունների աջակցությամբ: «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Սյունիքում և Ղարաբաղում 50 մՎտ ընդհանուր հզորությամբ երկու ՀԷԿ-երի շինարարության մասին»,- նշել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |