Երևանի մարզադպրոցները կանջատվեն քաղաքապետարանից

Երևանի մարզադպրոցները կանջատվեն քաղաքապետարանից

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու փետրվարի 14-ին գումարված յոթերրորդ նստաշրջանի առաջին նիստում ավագանին հավանության է արժանացրել «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործառույթները փոփոխելու և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցները որպես ինքնուրույն մարմիններ գործելու նախագիծը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտարկմամբ, ինքնուրույնությունը կնպաստի մարզադպորցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, մարզական ու տնտեսական մրցակցության ապահովմանը, ինչպես նաև մայրաքաղաքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---