Կարեն Քոչարյան. ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի «Ազատ դեմոկրատները» լուրջ ուժ դառնան Հայաստանում

Կարեն Քոչարյան. ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի «Ազատ դեմոկրատները» լուրջ ուժ դառնան Հայաստանում

PanARMENIAN.Net - Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կոչ է արել ուշադրություն դարձնել ԱՄՆ կողմից աջակցությանը «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությանը, և գտնում է, որ այն շանսեր ունի մտնելու ապագա խորհրդարանի կազմի մեջ: Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանում ԱՄՆ վերջին երկու դեսպաններն իրենք են այցելել գրասենյակ, երբ «երկու օր էլ չէր անցել կուսակցության ստեղծման օրից»:

Նրա խոսքով` այդ այցերն ապացուցել են, որ ԱՄՆ-ն պաշտպանելու է և տարբեր մեթոդներով ու ռեսուրսներով անելու է ամեն ինչ, որպեսզի «Ազատ դեմոկրատները» լուրջ ուժ դառնան Հայաստանում: «Թե որքան լուրջ, ցույց կտա ժամանակը: Իսկ ժամանակը ցույց է տալիս, որ «Ազատ դեմոկրատները», կարծես, միանում են «Ժառանգության» հետ, որը նույնպես արևմտամետ ուժ է համարվում»,- նշել է նա: Քոչարյանն այս կապակցությամբ նկատել է, որ ամերիկյան քաղտեխնոլոգիաներին հատուկ է տարբեր քաղաքական ուժերի միավորումը:

«Ազատ դեմոկրատներին» հարկավոր է «Ժառանգության» խարիզմատիկ առաջնորդի (Րաֆֆի Հովհաննիսյանի) կերպարը, որի խարիզման, կհամաձայնեմ, վերջին տարիներին նվազել է»,- հավելել է նա:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն իր հերթին լրագրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել կարևոր պահերին «Ժառանգության» կողմից «սև փիարի» օգտագործմանն ու ՀԱԿ-ից և «Բարգավաճ Հայաստանից» ուշադրության շեղմանը: Ընդ որում լրագրողների այն հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» դա անում է իշխանությունների պատվերով, Բադալյանը պատասխանել է. «Ես չեմ ասում, որ դա իշխանությունների պատվերն է, ես պարզապես ասում եմ, որ փաստերն են այդպիսին: Իսկ հիմա յուրաքանչյուր լրագրող թող ինքը որոշի` ինչ և ոնց»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---