Անդրեյ Սոռոկինը պատրաստ է խթանել ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության ամրապնդումը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինին: Բաղդասարյանը շնորհավորել է Սոռոկինին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր փորձով նոր թափ կհաղորդի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը:

Անդրել Սոռոկինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել պարբերական հանդիպումների և քննարկումների միջոցով խթանել տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները և ըստ ամենայնի նպաստել ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության հետագա խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---