14 փետրվարի 2012 - 17:14 AMT
Եվրախորհրդին դուր է եկել Սիրիա միջազգային առաքելություն գործուղելու ԱՊԼ նախաձեռնությունը

Եվրախորհդի նախագահ Հերման վան Ռոմպեյը ողջունել է Սիրիա միջազգային խաղաղարար առաքելություն գործուղելու ԱՊԼ նախաձեռնությունը :

ԱՊԼ ԱԳ նախարարների մակարդակով արտակարգ նիստում, որը կիրակի օրը տեղի է ունեցել Եգիպտոսի մայրաքաղաքում, արաբական երկրները դիմել են ՄԱԿ ԱԽ՝ կոչ անելով միջազգային առաքելություն գործուղել Սիրիա, ինչպես նաև համակողմանի աջակցություն ցուցաբերել ընդդիմությանը «ինչպես քաղաքականապես, այնպես էլ տնտեսապես», հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել ՄԱԿ ԱԽ անդամներին պատասխանատվություն ցուցաբերել՝ սատարելով ԱՊԼ առաջարկությանը: