14 փետրվարի 2012 - 17:18 AMT
Փետրվարի 23-24-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը

Փետրվարի 23-24-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը: Նստաշրջանի հիմնական թեմաները կլինեն դատական համակարգը, պայքարն ահաբեկչության դեմ, տնտեսական ճգնաժամը, հայտնում է կառույցի մամլո ծառայությունը:

Նստաշրջանին կմասնակցեն մոտ 50 խորհրդարանականներ: Ակնկալվում են Պետրոս Էֆտիմիուի, Ավստրիայի խորհրդարանի ղեկավար Բարբարա Փրամմերի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննյերի և այլոց ելույթները: