14 փետրվարի 2012 - 18:19 AMT
Վարշավայի Ազգային մարզադաշտի տնօրեն Ռաֆալ Կապլերը հրաժարական է տվել

Վարշավայի Ազգային մարզադաշտի տնօրեն Ռաֆալ Կապլերը հրաժարական է տվել: Այդ որոշումը նա ընդունել է այն բանից հետո, երբ մարզադաշտի նախագծում հայտնաբերվել էին թերություններ, որոնք թույլ չէին տալիս օբյեկտը պաշտոնապես հանձնել շահագործման, հաղորդում է sport-express.ru-ն:

Ազգային մարզադաշտի բացման արարողությունը տեղի էր ունեցել հունվարի վերջին, սակայն այնտեղ դեռևս չի կարելի մրցաշարեր անցկացնել անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով:

Սկանդալի համար ևս մեկ առիթ է դարձել լուրն այն մասին, որ Կապլերին 180 հազար դոլարի չափով հատուցում կվճարվի աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ խզման համար:

Վարշավյան մարզադաշտում ծրագրված է անցկացնել ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնությունը բացող հանդիպումը: