12 սեպտեմբերի 2003 - 22:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 14-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությունը` ՉԺՀ կոմկուսի քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լո Գանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, կայցելի Եղեռնի զոհերի հուշահամալիր: