14 փետրվարի 2012 - 18:25 AMT
Իսրայելական ոստիկանությունն անցել է աշխատանքի խստացված ռեժիմի

Իսրայելական ոստիկանությունն անցում է կատարել ծառայության խստացված ռեժիմի, հաղորդում է Agence France-Presse-ը: Ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները բոլոր հասարակական վայրերում, օդանավակայաններում և արտասահմանյան դեսպանատների շենքերի մոտ:

Նման միջոցներ են ձեռնարկվել Վրաստանում և Հնդկաստանում իսրայելցի դիվանագետների նկատմամբ ահաբեկչությունների հետ կապված: Իսրայելի իշխանություններն այդ ահաբեկչությունների մեջ մեղադրել են Իրանին, որը հերքում է մեղադրանքները: