14 փետրվարի 2012 - 18:28 AMT
ԱՄՆ ավիակիրն անցել է Օրմուզի նեղուցով՝ ընդհուպ մոտենալով Իրանի ափին

ԱՄՆ ՌԾՈւ «Ավրաամ Լինկոլն» ավիակիրը երկու նավերի ուղեկցությամբ անցել է այսօր Օրմուզի նեղուցով՝ ընդհուպ մոտենալով Իրանի ափին և մտել է Հնդկական օվկիանոս: Այդ մասին հայտնել է նավի վրա գտնվող բրիտանական Բի-բի-սի ռադիոկայանի թղթակիցը:

Ըստ նրա, ինչ-որ պահի Իրանի մոտորանավը մոտեցել է ավիակրին 800 մ տարածության վրա:

Սա արդեն ավիակրի երկրորդ անցումն է Օրմուզի նեղուցով: