14 փետրվարի 2012 - 18:40 AMT
Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է բժշկական զննումից

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այսօր հրաժարվել է բժիշկների միջազգային հանձնաժողովի կողմից բժշկական զննումից:

«Գերմանիայից և Կանադայից 5 արտասահմանյան և 6 ուկրաինացի մասնագետներից կազմված բժշկական հանձնաժողովը Յուլիա Տիմոշենկոյին ուսումնասիրելու համար այսօր ժամանել է Կաչանովյան ուղղիչ գաղութ: Նրանց առաջարկվել է հետազոտել նրա առողջական վիճակը հենց Տիմոշենկոյի պահանջով, սակայն նա հրաժարվել է, որպեսզի բժշկական զննմանը մասնակցեն մասնագետներ Ուկրաինայի առողջապահության նախարարությունից»,- նշել են Ուկրաինայի Պենիտենցիար ծառայությունից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: