14 փետրվարի 2012 - 18:40 AMT
ՄՕԿ-ը համոզված է Սոչիի կազմկոմիտեի կարողության մեջ, և գրաֆիկին ամենուր հետևում են

Սոչիում տեղի է ունեցել մամլո ասուլիս Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգման հանձնաժողովի 7-րդ այցի արդյունքներով:

Դրան մասնակցել են ՄՕԿ համակարգման հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Կիլլին, Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Դմիտրի Կոզակը, ՄՕԿ օլիմպիական խաղերի գործադիր տնօրեն Ժիլբեր Ֆելլին, «Սոչի 2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն:

«Պարզ դարձավ, թե ինչպիսի ջանքեր են գործադրել օլիմպիական խաղերի կազմակերպիչները վերջին հինգ տարում»,- ասել է Կիլլին, հաղորդում է sovsport.ru-ն:

Նրա խոսքով, ՄՕԿ-ը համոզված է Սոչիի կազմկոմիտեի ընդունակության մեջ, և գրաֆիկին ամենուր հետևում են: