14 փետրվարի 2012 - 18:50 AMT
Proview Technology չինական ընկերությունը ցանկանում է հասնել Չինաստանից iPad-ի առաքման արգելքին

Proview Technology չինական ընկերությունը ցանկանում է հասնել iPad պլանշետների Չինաստան ներմուծման և արտահանման արգելքին: Այդ մասին հաղորդում է Ռոյթերսը՝ մեջբերելով Proview-ի իրավաբան Սե Սյանհոյ Հուեյին:

Առաքումներն արգելափակելու մասին հարցումը Proview Technology-ն, որն իրեն անվանում է Չինաստանում «iPad» ապրանքանիշի իրավունքի սեփականատեր, ուղղել է երկրի մաքսային մարմիններին, նշում է The Wall Street Journal-ը: