Հայ բռնցքամարտիկները մինչև Տրապիզոնի վարկանիշային մրցաշարը հանդես կգան երկու միջազգային մրցաշարերում

Հայ բռնցքամարտիկները մինչև Տրապիզոնի վարկանիշային մրցաշարը հանդես կգան երկու միջազգային մրցաշարերում

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-26-ը Բուլղարիայում տեղի կունենա բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նաև հայ մարզիկներ:

Ինչպես նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Բուլղարիա կմեկնեն 6 բռնցքամարտիկներ:

«Հիմա հավաքականը մարզվում է Աբովյանում, և պատրաստվում է այդ մրցաշարին: Այնտեղ հանդես կգան Հովհաննես Դանիելյանը (49 ք/կ), Բարեղամ Հարությունյանը (52 ք/կ), Հովհաննես Բոչկովը (56 ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60 ք/կ), Արթուր Խաչատրյանը (81 ք/կ), Սերգո Պողոսյանը (+ 91 ք/կ)»,- ասել է Աղամալյանը:

Մարտի 8-16-ը Ֆինլանդիայում կկայանա ևս մեկ մրցաշար, որտեղ Հայաստանը կներկայացնեն 6 բռնցքամարտիկներ՝ Կորյուն Սողոմոնյանը, Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը, Արա Պուլուզյանը, Հրայր Մաթևոսյանը և Անդրանիկ Հակոբյանը:

Աղամալյանը նշել է, որ Բուլղարիայի և Ֆինլանդիայի մրցաշարերից հետո պարզ կդառնա, թե ով է պատրաստ վարկանիշային մրցաշարին, որը տեղի կունենա Տրապիզոնում ապրիլի 13-22-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---