14 փետրվարի 2012 - 19:13 AMT
Վրաստանում բացել են «Վերին Լարս» ՀԱԿ-ը

Վրաստանում վերացվել են դեպի Ռուսաստանի սահմանը` Լարս տանող կենտրոնական ավտոճանապարհին տրանսպորտի երթևեկության հետ կապված բոլոր սահմանափակումները:

Ներկայումս երթևեկությունը բաց է բոլոր ավտոճանապարհներին` ներառյալ Ռիկոտի լեռնանցքը, որը միավորում է երկրի արևելյան ու արևմտյան հատվածները: Ձնաբուքի և սառնամանիքի պատճառով Վրաստանի կենտրոնական ճանապարհներին երթևեկությունը կամ սահմանափակված էր, կամ ամբողջությամբ փակ, հաղորդում է ՌԲԿ-ն: