14 փետրվարի 2012 - 19:59 AMT
Իսլամաբադը ժամանակավոր թույլտվություն է տվել ՆԱՏՕ-ին պարենային բեռներ առաքելու համար

Իսլամաբադը ժամանակավոր թույլտվություն է տալիս ՆԱՏՕ-ին Պակիստանի օդային տարածքով Աֆղանստանում գտնվող արևմտյան զորքերի համար պարենային բեռներ առաքելու համար, հաղորդել է Պակիստանի պաշտպանության նախարար Ահմեդ Մուխտարը, գրում է ՌԻԱ Նովոստին: Իսլամաբադն ավելի քան երկու ամիս առաջ փակել էր Աֆղանստանում գտնվող արևմտյան զորքերի համար թիկունքային ապահովման առաքման երթուղիները:

Պակիստանի տարածքում այդ ընթացքում կուտակվել են մեծ քանակությամբ բեռներ ՆԱՏՕ զորքերի համար: