Իրանի անմիջական մասնակցությունն ահաբեկչություններին անվիճելի է, գտնում է Իսրայելի դեսպանը

Իրանի անմիջական մասնակցությունն ահաբեկչություններին անվիճելի է, գտնում է Իսրայելի դեսպանը

PanARMENIAN.Net - «Իրանի մասնակցությունն ահաբեկչություններին, այդ թվում` երեկ Դելիում և այսօր Բանգկոկում, անվիճելի է»: Այդ մասին ԱՊԱ-ին է հայտնել Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխաէլ Լավոն Լոտեմը: Նրա խոսքով` Իրանն աղետալի դրության մեջ է. «Նրա ռազմական միջուկային ծրագիրը համընդհանուր ճանաչում ստացած փաստ է: Իրանի հանցակիցներ ՀԱՄԱՍ-ն ու Հըզբոլլահը ճնշման տակ են գտնվում, իսկ Սիրիայում նրա դաշնակից Ասադը շարունակում է սպանել իր մարդկանց: Այսպիսով այդ երկրին էլ ի՞նչ է մնում անելու: Միայն շարունակել հարձակումները»,- հայտնել է Լոտեմը:

Բաքվում Իսրայելի դեսպանատան անվտանգության մասին հարցին դեսպանը պատասխանել է. «Մենք բացարձակապես հանգիստ ենք և վստահ մեր անվտանգության հարցում, պետք է անհանգստանան նրանք, ովքեր կազմակերպում են ահաբեկչությունները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---