Իտալիայի կառավարությունը հրաժարվել է օժանդակել 2020թ. ամառային Օլիմպիադան անցկացնելու` Հռոմի հայտին

Իտալիայի կառավարությունը հրաժարվել է օժանդակել 2020թ. ամառային Օլիմպիադան անցկացնելու` Հռոմի հայտին

PanARMENIAN.Net - Իտալիայի կառավարությունը հրաժարվել է օժանդակել 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու` Հռոմի հայտին, հաղորդում է Corriere della Sera-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Երկրում ծանր տնտեսական դրության պատճառով Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին որոշել է, որ պետությունը չի կարողանա վերջնական հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ տրամադրել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ): Այդ որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ:

Վերջնական հայտերի ներկայացման ժամկետը փետրվարի 15-ն է: Հայտագրման քարոզարշավին շարունակում են մասնակցել հինգ քաղաքներ` Բաքուն, Դոհան և Տոկիոն, որոնք արդեն ուղարկել են փաստաթղթերը ՄՕԿ, ինչպես նաև Մադրիդն ու Ստամբուլը, որոնք մտադիր են դա անել մոտ ժամանակներս:

Օլիմպիադա – 2020-ի մայրաքաղաքը կընտրվի Բուենոս Այրեսում հաջորդ տարվա սեպտեմբերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---