Իրաքում տոնեցին ամերիկյան զորքերի դուրսբերումը

Իրաքում տոնեցին ամերիկյան զորքերի դուրսբերումը

PanARMENIAN.Net - Մահդի բանակը Բաղդադի Սադր Սիթի թաղամասում շքերթ է անցկացրել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պատվին, որոնք վերջնականապես լքեցին Իրաքը: Իրաքյան շիաների առաջնորդ Մուքթադա աս-Սադրը, որը հանդես է գալիս ԱՄՆ քաղաքականության դեմ, շնորհավորել է Մահդի բանակին այսպես կոչված «հաղթանակի» առթիվ: Ներկա դրությամբ աս-Սադրի գտնվելու վայրն անհայտ է:

«Ազատագրման և դիմադրող ուժերի հաղթանակի փառատոնը» կազմակերպվել է անցյալ տարվա դեկտեմբերին Իրաքից ամերիկյան զորքերի լիակատար հեռացման պատվին: ԱՄՆ բանակի զորքերը երկրում գտնվում էին գրեթե 9 տարի` սկսած 2003թ. կոալիցիոն ուժերի ներխուժումից Իրաք: «Ամերիկացիները գտնում էին, որ այստեղ նրանց կդիմավորեն ծաղիկներով, և որ ծերերն ու երեխաները ողջունելու են նրանց: Իսկ մենք գիտեինք, որ նրանց դիմավորելու են փամփուշտներով ու քարերով, և այդպես էլ եղավ:

Զենքի շաչյունը խլացրեց և վախեցրեց նրանց, նրանք չկարողացան կանգնեցնել մեզ: Այդ իսկ պատճառով էլ ստիպված էին հաղթված հեռանալ»,- ասել է իրաքյան շիաների առաջնորդ Մուքթադա աս-Սադրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---