Լիբիական ցեղերի զինված բախումների ժամանակ 17 հոգի է զոհվել

Լիբիական ցեղերի զինված բախումների ժամանակ 17 հոգի է զոհվել

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Լիբիայի հարավ-արևելքում` Չադի հետ սահմանին բնակվող Զվայ և Թոբու ցեղերի անդամների միջև տեղ գտած զինված բախումների ժամանակ 17 հոգի է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են, գրում է «Ալ Ահրամ» եգիպտական թերթը:

Զվայ և Թոբու ցեղերի միջև բախումները սկսվել են Քուֆրա քաղաքի մոտակայքում այն բանից հետո, երբ առաջինները վերջիններիս մեղադրել են իրենց անդամներից մեկի սպանության մեջ: «Մենք Ազգային անցումային խորհուրդ (ԱԱԽ) դիմեցինք օգնության խնդրանքով, սակայն իշխանությունները ոչ մի կերպ չարձագանքեցին մեր կոչին,- ասում է Թոբու սևամորթ ցեղի ներկայացուցիչը:- Մեր դրությունը ներկայիս իշխանության օրոք ավելի վատ է, քան Քադդաֆիի օրոք», հաղորդում է Ինտերֆաքսը: Նրա խոսքով` Զվայ ցեցը ԱԱԽ օժանդակությամբ ականանետներով և ծանր սպառազինությունով գնդակոծում է Թոբուի բնակավայրերը: «Նրանք նպատակ ունեն հիմնովին ոչնչացնել մեր ցեղը»,- հայտնել է Թոբուի ցեղի անդամը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---