Կարելիայի մայրաքաղաքում բացվել է Սառցե և ձյունե քանդակների 11-րդ միջազգային փառատոնը

Կարելիայի մայրաքաղաքում բացվել է Սառցե և ձյունե քանդակների 11-րդ միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Կարելիայի մայրաքաղաքում բացվել է «Հիպերբորեյա» Սառցե և ձյունե քանդակների 11-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի մեկնարկը կոչնազանգով ազդարարել է Պետրոզավոդսկի քաղաքապետ Նիկոլայ Լևինը:

Այս տարի իրենց վարպետությունը որոշել են ցուցադրել մոտ 100 քանդակագործներ Կարելիայից, Մուրմանսկից, Պոդմոսկովյեից, Սանկտ Պետերբուրգից և Ռուսաստանի այլ երկրամասերից: Պետրոզավոդսկ են ժամանել նաև քանդակագործներ արտասահմանից` Սլովենիայից և Իտալիայից:

Ընդհանուր առմամբ գլխավոր մրցանակի համար կպայքարի 30 թիմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---