15 փետրվարի 2012 - 09:27 AMT
Իտալիայում բացվել է Սան Ռեմոյի երաժշտական փառատոնը

Իտալական երգի հանրահայտ Սառ Ռեմոյի փառատոնը 62-րդ անգամ տեղի կունենա «Արիստոն» թատրոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մրցույթի առաջին օրը, որը կտևի մինչ փետրվարի 18-ը, հեռարձակվել է իտալական Rai հեռուստատեսության առաջին պետական ալիքով, որտեղ ուղիղ եթերոմ կհեռարձակվեն նաև մյուս համերգները: Մրցույթին մասնակցում են միայն իտալերեն լեզվով կատարվող երգեր, որոնք մինչ այդ չեն կատարվել: Առաջին օրը բեմ դուրս եկավ որպես հյուր հրավիրված Ադրիանո Չելենտանոն, որը կատարեց իր մի քանի երգերը, ինչպես նաև անդրադարձավ Իտալիայի տնտեսական խնդիրներին, քննադատեց եկեղեցին, լրագրողներին ու քաղաքական գործիչներին: Չելենտանոն դարձել է այս մրցույթի հաղթողը 1970թ.: Առաջին անգամ Սան Ռեմոյի փառատոնը տեղի է ունեցել 1951 թվականին: