Ֆրենսիս Բեկոնի «Հենրիետտա Մորաեսի դիմանկարը» կտավը վաճառվել է 25 միլիոն եվրոյով

Ֆրենսիս Բեկոնի «Հենրիետտա Մորաեսի դիմանկարը» կտավը վաճառվել է 25 միլիոն եվրոյով

PanARMENIAN.Net - Ֆրենսիս Բեկոնի «Հենրիետտա Մորաեսի դիմանկարը» կտավը Christie’s աճուրդային տան կողմից վաճառվել է 21,3 միլիոն ֆունտով (ավելի քան 25 միլիոն եվրոյով), հաղորդում է Agence France-Presse-ը:

«Հենրիետտա Մորաեսի դիմանկարը», որը Բեկոնը նկարել է 1963 թվականին, ավելի քան 30 տարի գտնվել է միևնույն մասնավոր հավաքածուի մեջ: Նկարչի մտերիմ ընկերուհի և բնորդուհի Հենրիետտայի դիմանկարի վաճառքը Բեկոնի աշխատանքը դարձրեց Christie’s-ի լոնդոնյան աճուրդների ամենաթանկ վաճառված լոտը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---