15 փետրվարի 2012 - 11:09 AMT
Մեքսիկայում ձերբակալել են մետամֆետամինի խոշորագույն արտադրողին

Մեքսիկայի իշխանությունները երեքշաբթի օրը` փետրվարի 14-ին, հայտարարել են մետամֆետամինի խոշորագույն արտադրողի ձերբակալման մասին, հաղորդում է Associated Press-ը: Մեքսիկական ոստիկանների հաղորդմամբ` ձերբակալված 43-ամյա Հայմե Հերրերան «Սինալոա» միավորման համար մետամֆետամինի հիմնական արտադրողներից էր: Բացի Մեքսիկայից հանցագործին երկար ժամանակ որոնում էին Միացյալ Նահանգների իշխանությունները, որտեղ ուղարկվում էր նրա արտադրած թմրանյութերի մեծամասնությունը:

«Սինալոա» միավորումը Մեքսիկայի տարածքում նման տեսակի առավել հզոր հանցավոր կազմակերպությունն է, որը վերահսկում է այդ երկրից ԱՄՆ մատակարարվող թմրանյութերի մեկ երրորդը: