15 փետրվարի 2012 - 11:34 AMT
Եվրագոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են անհապաղ օգնություն տրամադրել Հունաստանին

Եվրագոտու ֆինանսների նախարարները հետաձգել են հանդիպումը, որի ժամանակ պետք է հավանություն տային 130 մլրդ եվրո Հունաստանին տրամադրելու վերաբերյալ: Agence France-Presse գործակալությունը հիշեցնում է, որ առանց օգնության Աթենքը ստիպված կլինի դեֆոլտ հայտարարել արդեն մարտին, երբ հարկ կլինի մարել 14,5 մլրդ եվրոյի պարտատոմսերը:

Ավելիղ վաղ նրանք հունական պաշտոնյաներից պահանջել են պարզաբանել, թե ինչպես է Աթենքը փակելու 325 մլն եվրոյի պակասուրդը: Բացի այդ ԵՄ-ն պահանջում է, որ երկու կուսակցությունների առաջնորդները գրավոր խոստում տան, որ կրճատելու են աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև պետապարտքը:

Փետրվարի 13-ին հունական խորհրդարանը հավանույթուն տվեց բյուջետային տնտեսման միջոցներին, որը գլխավոր պայման է Հունաստանի կողմից ԵՄ ու ԱՄՀ ֆինանսական օգնություն ստանալու համար: 110 մլրդ եվրոն, որ ստացավ Հունաստանը 2010թ., նպատակին չծառայեցին, քանի որ Աթենքն ի զորու չեղավ կատարելու պետբյուջեի դեֆիցիտը կրճատելու իր խոստումը: