15 փետրվարի 2012 - 11:53 AMT
Սիրիայի բանակը շարունակում է Հոմսի գնդակոծությունը

Սիրիայի բանակը շարունակում է Հոմսի գնդակոծությունը, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը:

Գլխավոր հարվածը, ինչպես նախկինում, բաժին է ընկնում Բաբ Ամր թաղամասին, որտեղ կուտակված են Սիրիայի զինյալ ընդդիմության՝ Ազատ բանակի, հիմնական ուժերը: Տուժածների ու զոհերի մասին չի հայտնվում:

Արյունալի բախումները Հոմսում չեն դադարում ամսվա սկզբից:

ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: