15 փետրվարի 2012 - 12:24 AMT
2011-ին Հայաստանում գորգերի արտադրությունն ավելացել է 23,7 տոկոսով

2011-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում գորգերի արտադրությունն ավելացել է 23,7 տոկոսով` 17,1 տոննա 2010-ի 13,8 տոննայի փոխարեն:

Միաժամանակ, ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նշված շրջանում հանրապետությունում արտադրվել է 2515 հազար զույգ գուլպա, ինչը 61,4 տոկոսով ավել է 2010-ի ցուցանիշից՝ 1558 հազար զույգ:

2011-ի հունվար-դեկտեմբերին երկրում արտադրվել է 2068 հազար միավոր տրիկոտաժ, ինչը 6,7 տոկոսով ավել է 2010-ի ցուցանիշից՝ 1938 հազար միավոր: Կտրուկ նվազել է բամբակյա իրերի արտադրությունը (65 տոկոս)՝ կազմելով 4,9 տոննա: