15 փետրվարի 2012 - 12:36 AMT
2016-ին ինտերնետով բջջային սարքավորումները Երկրում ավելի շատ կլինեն, քան մարդիկ

2016-ին ինտերնետով բջջային սարքավորումները կգերազանցեն Երկրի բնակչությանը: Այդ մասին խոսում են Cisco ընկերության հետազոտությունների տվյալները: ՄԱԿ տվյալներով, Երկրի բնակչությունը 2016-ին կկազմի շուրջ 7,3 մլրդ դրամ, միևնույն ժամանակ ինտերնետ ունեցով բջջային սարքավորումների քանակը կհասնի 10 մլրդի:

Վերլուծաբանների տվյալներով, աշխարհում 2016-ին բջջային օնլայն-թրաֆիկի ծավալը կգերազանցի ստացիոնար սարքերի ցուցանիշը երեք անգամ: Դրանում կարևոր դեր կխաղան պլանշետային համակարգիչները, որոնցում ինտերնետ-թրաֆիկի մակարդակը 5 տարում կավելանա 62 անգամ:

Աշխարհում ինտերնետ-միացման միջին արագությունը գալիք 5 տարում կաճի ինն անգամ, կանխատեսում է Cisco-ն: