15 փետրվարի 2012 - 13:00 AMT
Դավիթ Նալբանդյանը Brasil Open-ի առաջին շրջանում կխաղա Պայիր Բենոյիի հետ

Փետրվարի 15-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ելույթ կունենա Brasil Open-ի առաջին շրջանում, որն այս օրերին ընթանում Սան Պաուլուում:

Մրցաշարի առաջին շրջանում Նալբանդյանը կխաղա ֆրանսիացի Պայիր Բենոյիի հետ: Դա կլինի թենիսիստների առաջին հանդիպումը պաշտոնական խաղերում: ATP վարկանիշում Նալբանդյանը 84-րդ տեղում է, իսկ Բենոյին` 96-րդ:

Ավանդական մրցաշարը մեկնարկել է փետրվարի 13-ին և կտևի մինչև փետրվարի 19: Brasil Open-ի մրցանակային ֆոնդը կազմում է 475 300 դոլար: