15 փետրվարի 2012 - 14:00 AMT
Վոլգոգրադում տեղի ունեցած պայթյունից 5 հայ է տուժել

20 մարդ տարբեր աստիճանի արյվածքներ է ստացել «Բելաջիո» սրճարանում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի ժամանակ, որը գտնվում է Վոլգոգրադի կենտրոնական թաղամասում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Սրճարանի բռնկման մասին հաղորդագրությունը ստացվել է 21:57-ին: Արդեն չորս րոպե անց եկել են հրշեջները: Կրակը արագ տարածվել է սրճարանի ողջ տարածքով:

Ըստ ականատեսների, բռնկումը տեղի է ունեցել սրճարանի դահլիճում: Տուժածների թվում 5 հայ կա՝ Ղազարյան Սվետլանա, Ղազարյան Ագնեսա, Աբրահամյան Արթուր, Շահբազյան Աննա, Սահակյան Ելենա: Նրանց քաղաքացիությունը դեռ պարզված չէ: