15 փետրվարի 2012 - 14:06 AMT
Թայլանդի ոստիկանությունը ստուգում է հավանական կապը Բանգկոկի ու Դելիի պայթյունների միջև

Թայլանդի իշխանությունները գտնում են, որ Բանգկոկում պայթյունների շարքի համար ձերբակալվածները կոնկրետ անձանց սպանություններ են ծրագրել: Ոստիկանությունը ստուգում է հավանական կապը Բանգկոկի ու Դելիի պայթյունների միջև: Իշխանությունները ենթադրում են, որ երկու ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են, երրորդին հաջողվել է թաքնվեկ:

Փետրվարի 14-ին Բանգկոկում երեք պայթյուն որոտաց, որոնց արդյունքում չորս հոգի վիրավորվեց, հայտնում է BBC-ին: