15 փետրվարի 2012 - 16:04 AMT
Հայաստանում հարգել են Աֆղանական պատերազմի հերոսների հիշատակը

Փետրվարի 15-ին Երևանի Հաղթանակ զբոսայգում տեղի է ունեցել հանրահավաք` նվիրված Աֆղանստանից սովետական զորքերի դուրսբերման 23-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Աֆղանական պատերազմի վետերանների խորհրդի ներկայացուցիչներ և ԶՈւ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանրահավաքի մասնակիցները անցել են Փառքի արահետի մոտով և պատվո պահակախմբի հետ միասին ծաղկեպսակներ դրել Աֆղանական պատերազմի հերոսների հուշահամալիրին:

1979-1989թթ պատերազմի ընթացքում 1 մլն զինծառայողներ ծառայություն են անցել Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության տարածքում: Ընդհանուր առմամբ պատերազմը պատճառ է դարձել 14 453 մարդու մասվան: Հայկական ԽՍՀ-ից ԱԺՀ է ուղարկվել 3762 մարդ, 400 հայ սպա, 128 զոհվել են: