15 փետրվարի 2012 - 16:13 AMT
Սիրիական Հոմսում ուժեղ հրդեհ է մոլեգնում

Սիրիական Հոմս քաղաքի արվարձանով անցնող նավթամուղի վրա ուժգին հրդեհէ բռնկվել:

Ուղիղ եթերի կադրերում երևում է, որ թանձր ծուխը բարձրանում է հարյուրավոր մետր բարձրության վրա, կրակի օջախները հավանաբար մի քանիսն են: Հրդեհը չի դադարում արդեն մի քանի ժամ, գնալով այն ավելի է թեժանում:

Ինչպես հայտնում է BBC News-ը, կառավարությունը դիվերսիայի մեջ մեղադրել է «զինյալ ահաբեկչական խմբերին», իսկ ապստամբները հայտարարել են,որ նավթամուղը ռմբակոծվել է օդից:

Կառավարական ուժերն արդեն 12 օր է գրոհում են Հոմսի ուղղությամբ: