Մադագասկարում գիտնականները հայտնաբերել են ամենափոքր քամելեոնին

Մադագասկարում գիտնականները հայտնաբերել են ամենափոքր քամելեոնին

PanARMENIAN.Net - Մադագասկարում գիտնականները հայտնաբերել են ամենափոքր քամելեոնին` Brookesia micra: Արուների մարմնի երկարությունն ընդամենը 16 միլիմետր է: Հայտնաբերված 4 տեսակ քամելեոնները նման են միմյանց, ուստի տարբեևությունների բացահայտման համար կիրառվում է գենետիկական վերլուծություն:

Այս առանձնյակները բնակվում են միայն հյուսիսային Մադագասկարում: Նախկինում համարվում էր, որ ամենափոքր քամելեոնները Brookesia minima տեսակին են պատկանում: Այդ տեսակի առանձնյակների մարմնի երկարությունը 2,8 սմ է:

Գիտնականները կարծում են, որ Brookesia micra քամելեոնները կղզային թզուկության օրինակ են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---