ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց-վարժարանում բացվել է համակարգչային լսարան

ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց-վարժարանում բացվել է համակարգչային լսարան

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը Մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց –վարժարանում այսօր բացեցին համակարգչային լսարան:

Լսարանն ունի ինը համակարգիչ: Ուսուցիչների խոսքով, այս լսարանի բացումը հնարավոր կդարձնի ոչ միայն բարձրացնել ընդհանուր կրթության որակը,այլև ավելի արդյունավետ կկդարձնի տարբեր առարկաների դասավանդումը: Մինչ այս հենակետային վարժարանի աշակերտներն օգտվում էին Մանկավարժական համալսարանի տեխնիկական հնարավորություններից: ,-ասաց Հայաստանի երտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը:

Ավագյանը նշեց, որ նմանատիպ լսարաններ զորամասերում ևս կբացվեն, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամն առաջիկայում համակարգչային լսարան կբացի նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանում: ,-ասաց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Ա. Թամազյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---